News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն» հասարակական կազմակերպությունը Տաթեւ գյուղում բրդե գործվածքների փոքր արտադրություն կհիմնի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է տեղեկացրել: Նրա խոսքով, արտադրությունը 82 նոր աշխատատեղ է ապահովելու: «Արդյունքում մարզում բնակվող կանանց համար աշխատանքի նոր հնարավորություններ կստեղծվեն: Նրանք կարող են բրդից ավանդական գործվածքներ պատրաստել եւ հենց տեղում` վանքի հարեւանությամբ վաճառքի հանել: Դա Տաթեւի ուղղությամբ զբոսաշրջիկների նոր հոսք կգրավի, որոնց թիվն առանց այդ էլ աճում է», - նշել է մարզպետը:

Նշենք, որ «Գորիսի կանանց ռեսուրս-կենտրոն» ՀԿ-ն Սյունիքի մարզում գործող նմանատիպ կազմակերպությունների միության անդամ է:

Տաթեւի վանքի ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը աշխարհում ամենաերկար հետադարձելի ճոպանուղու գործարկման արդյունքում է աճել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ