Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք: Այդ մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ի պատասխան հարցին՝ ի՞նչ է հայտնի օրերս Ադրբեջանի իշխանությունների կողմից երրորդ երկրիր հանձնված հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի հետագա ճակատագրի մասին ՝ նախարարը նշեց, որ համաձայն առկա տեղեկությունների՝ Ինջիղուլյանը, լքելով Ադրբեջանի սահմանը, գտնվում է միջակա կետում: «Այժմ վերջնականապես լուծվում է երրորդ երկիր գնալու կամ Հայաստան վերադառնալու հարցը: Մեր ունեցած տվյալներով՝ Ինջիղուլյանը ցանկանում է հայրենիք վերադառնալ», - հայտարարեց Սեյրան Օհանյանը:
Շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը ադրբեջանի կողմից գերեվարվել էր անցած տարվա օգոստոի 8-ին: