News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Երկրապահական ընտանիքը, Արցախյան ազատամարտի բոլոր մասնակիցները, անգամ` 2 ոտքից հաշմանդամները, պատրաստ են դուրս գալ հակառակորդի դեմ, բայց այսօր ֆիդայության ժամանակները չեն, այսօր ունենք պետություն, սահմանին կանգնած է պետական բանակը: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԵԿՄ ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը:

«Անթույլատրելի է, որ ամեն ոք ինքնագլուխ քայլերի դիմի: Այդ պատճառով` պատրաստակամություն հայտնելով` մենք սպասում ենք հանձնարարականի»,-ասել է նա՝ պատասխանելով  հարցին, թե ինչու երկրապահները որեւէ քայլ չեն ձեռնարկում  ինը օր շարունակ խոցված ուղղաթիռի օդաչուների մարմինները անկման վայրից  դուրս բերելու կապակցությամբ:

«Հենց նոյեմբերի 12-ին ես եռասերունդ Երկրապահի անունից հանդես եկա հայտարարությամբ` նշելով, որ պատրաստ ենք մեկնել առաջին գիծ, պատրաստ ենք թշնամու կրակահերթերի տարափի տակ դուրս բերել մեր տղաների աճյունները: Այս հայտարարությանն արձագանքեցին ԵԿՄ տարածքային բաժանմունքներն ու անգամ սփյուռքյան ներկայացուցչությունները: Բոլորն էլ պատրաստակամություն էին հայտնում ինձ հետ միասին ստանձնել նման հանձնարարության իրագործումը»,-նշել է Մանվել Գրիգորյանը` վստահեցնելով, որ իր  հայտարարությունն ուժի մեջ է:

«Սակայն անթույլատրելի է, որ ինքնագլուխ քայլերի դիմեն: Այդ պատճառով` պատրաստակամություն հայտնելով` մենք սպասում ենք հանձնարարականի: Նման որոշումները պետք է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կայացնի: Նա բոլորից լավ է պատկերացնում իրավիճակը, նա բոլորից լավ կարող է որոշել վճռական գործողությունների անցնելու ճշգրիտ պահը, որպեսզի կարողանանք եւ մեր խնդիրը ճշգրտորեն կատարել, եւ թշնամու սադրանքներին չտրվել»,-ասել է նա:  

 Խորը վշտակցություն  հայտնելով   հերոս օդաչուների ընտանիքների անդամներին` գեներալը ներողություն է  խնդրել նրանցից կատարվածի համար:

«Այս տղաները զոհվեցին ուսումնամարզական վարժանքների ժամանակ, բայց վստահաբար կարելի է պնդել, որ նրանք զոհվել են ծառայողական պարտականությունները կատարելիս: Հերոս սպաները զոհվել են հանուն հայրենիքի, հանուն մեր վաղվա օրվա, հանուն մեր ընտանիքների: Այս վարժանքներն էլ հայոց բանակի մարտունակության բարձրացմանն էին նպատակաուղղված:

Թող այս քաջերի ընտանիքների անդամները ներեն մեզ, եթե կարող են: Իսկ որպես պատերազմի թոհուբոհով անցած հրամանատար, որպես կյանքում շատ բան տեսած մարդ` ասում եմ, որ թուրքի առաջ չի կարելի կոտրվել: Մենք ոչ թե պետք է խեղճանանք, այլ պետք է ժամանակի ընթացքում պարտադրենք թուրքին զղջալ իր արարքի համար, իր անմարդկային վերաբերմունքի համար: Ինչպես 1994-ի մայիսին դրանց ծնկի բերեցինք, չոքած մեզանից հրադադար էին մուրում, այնպես էլ հիմա պետք է այդ օրը գցենք դրանց: Թող մեր խաղաղասիրությունը չշփոթեն մարտական պատրաստվածության հետ»:

Մանվել Գրիգորյանը անդրադարձել է նաեւ միջազգային հանրություն անտարբերությանը. «Միջազգային հանրությունը հնարավոր է, ինչ-ինչ հարցերում փորձի մեզ օգնել, բայց ցավն էլ մերն է, ցավի տերն էլ մենք ենք: Հայ ազգն է կորուստ ունեցել, մենք պետք է մտածենք վիճակից ելքեր գտնելու մասին: Միջազգային հանրությունը միայն անգիր կոնվենցիաների անուններ է տալիս, բայց չի կարողանում էդ շակալներին հասկացնել, որ մարդը մարդու բարեկամն է: Բայց ոչինչ: Թուրքը եթե այլ պետությունների միջնորդական լեզուն չհասկացավ, լավով չեկավ համաձայնության, ստիպված ենք լինելու մեր բազկի ուժը դարձյալ ցուցադրել: Լավով լինի, զոռով լինի, մեր ազգային հարցերը լուծելու ենք: Իսկ մեր այս տղաները, որ նահատակվեցին հանուն հայրենիքի, սերունդների համար դաստիարակության օրինակ են լինելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ