Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո քաղաքում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ բախումների գործով եւս մեկ քաղաքացու են կանչել հարցաքննության։ Այս մասին հաղորդում է Գյումրիում NEWS.am-ի թղթակիցը։

Այս պահին մեր տեղեկություններով՝ ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ որպես կասկածյալ հարցաքննվում է 25–ամյա Անուշավան Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ բախումները տեղի էին ունեցել հունվարի 15-ին Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի շենքի առջեւ ոստիկանների եւ ցուցարարների միջեւ: Բախումներից հետո Գյումրիի հիվանդանոց էր դիմել 33 անձ, որոնցից 23-ը ոստիկան:

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանին հանձնել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամներին սպանելու համար մեղադրվող Վալերի Պերմյակովին:

Բախումներից հետո հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Սառնաղբյուրի բնակիչ Մնացական Ալեքսանյանին։