Ուրուգվայի փոստը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նամականիշ կներկայացնի: Այս մասին գրում է տեղական «Republica» պարբերականը՝ հավելելով, որ փոստը նամականիշի նոր օրինակը կոլեկցիոներներին կներկայացնի ապրիլի 7-ին:
«Այսպիսով, ուրուգվայական փոստը հարգանքի տուրք կմատուցի հայ ժողովրդի պատմության այդ ողբերգական էջերի հիշատակի զոհերի հիշատակին: Բացի փոստի ղեկավարությունից, սպասվում է նաեւ Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աբրահամյանի եւ Հակոբ արքեպիսկոպոս Քեդենջյանի, ուրուգվայցի բարձրաստիճան պաշտոնյաների ներկայությունը»,- նշել է պարբերականը: