News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Հոռոմի խաչմերուկում, 2014թ. տարվա նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով դատական առաջին նիստն այսօր՝ ապրիլի 16-ին, Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում հետաձգվեց, քանի որ գործով մեղադրյալ, բեռնատարի վարորդ՝ Մանվել Վարդանյանին մեղադրական եզրակացությունը չէին տրամադրել:

Դատական նիստին ներկա էին վթարի հետեւանքով մահացած 7 քաղաքացիներից չորսի հարազատները, որոնք դեռեւս փաստաբաններ չունեն:

NEWS.am-ի հետ զրուցում ամբաստանյալի փաստաբան Լիանա Բալյանն ասաց, որ  քննչական մարմինը թերություններով է աշխատել, եւ էլ գործն այդպես էլ ուղարկել են դատարան, ինքն էլ միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի կրկնակի փորձաքննություններ նշանակվեն:

«Գործի նյութերին ծանոթանալու ընթացքում պարզվեց, որ  քննիչն առգրավվել է մոտակա գազալցակայանի տեսաձայնագրող սարքը, որը նկարահանել է վթարի պահը: Սակայն երբ  ես գործին ծանոթացա, տեսա, որ այս տեսաձայնագրությունը չկա: Քննիչին հարցրի՝ որտեղ է այդ տեսաձայանգրությունը, նա պատասխանեց, որ դա օնլայն է եւ վերդարձրել ենք: Ի՞նչ  է նշանակում օնլայն, 4 ամսվա ընթացքում քննիչը պարտավոր էր  նշանակել փորձաքննություն, պարզել, թե դա  ինչ ձայանագրություն է, ես էլ դրա համար գրավոր դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի եւ պարզվի, թե որտեղ է այդ տեսաձայնագրությունը»,- ասաց փաստաբան Լիանա Բալյանը:

Փաստաբանի խոսքով՝ «Տրանս-Ակնթարթ» ՍՊԸ-ին պատկանող երթուղային «Գազել» ավտոմեքենան եղել է անսարք վիճակում, իսկ մեքենայում եղել են նախատեսվածից շատ ուղեւորներ:

«Մեքենայի անվադողերը եղել են  մաշված, գազելի վարորոդը տարել է չափից շատ ուղեւորներ, եւ ես զարմանում եմ, թե  ինչպես կարող էր մաշված անվադողերով էդքան շատ մարդ տանել։Փորձաքննությամբ էլ ապացուցվել է, որ հրդեհին նպաստել է գազասնուցման  համակարգից արտահոսող գազը: Դեռ  պետք է պարզել՝ արդյոք այդ «Գազելն» ուներ իրավունք գազով մեքենա վարելու, թե ոչ, եթե գազով չլիներ, հրդեհ չէր լինի,  մենք այդքան զոհեր չէինք ունենա»-ասաց Լիանա Բալյանը:

Դատական  նիստին ներկա էր նաեւ «Տրանս -Ակնթարթ» ՍՊԸ տնօրեն Անահիտ Խալաթյանը, որը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մեքենան գտնվել է անթերի վիճակում եւ նախատեսված ուղեւորների թիվն էլ նորմայի սահմաններում է եղել:

«Մեքենան  նախատեսված է 15 հոգու համար եւ օրենքով այդպես էլ կա հարկայինում գրանցված, իսկ գազաբալոնի հետ որեւէ խնդիր չի եղել, գազի արտահոսք չի եղել»,- ասաց Անահիտ Խալաթյանը:

Դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 29-ին:

Ըստ մեղադրական եզրակացության «Իմէքս -Գրուպ» ՍՊԸ-ի վարորդ, 45-ամյա Մ.Վարդանյանն «Կամազ-53202» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով 2014 թվականի նոյեմբերի 10-ին՝ ժամը 19:15-ի սահմաններում, Արթիկից Գյումրի ճանապարհվելիս, 108-րդ կմ ճանապարհահատվածում խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները՝ մասնավորապես՝ ճանապարհը չի զիջել գլխավոր ճանապարհով ընթացող թիվ 359 երթուղու «Գազ-32213» մակնիշի ուղևորատար ավտոմեքենային, ստեղծել է վթարային իրավիճակ և, ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից, մուտք է գործել խաչմերուկ, ապա բախվելով ուղևորատար մեքենային՝ վթարի է ենթարկվել:

Վթարի հետևանքով ուղևորատար մեքենան հրդեհվել է, որի հետեւանքով 7 հոգի մահացել է, ևս 8 հոգի՝ տարբեր մարմնական վնասվածքներով, տեղափոխվել հիվանդանոց:

Մ.Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
7 մարդու մահվան պատճառ դարձած վթարի գործով ամբաստանյալը ազատազրկվեց 8 տարով
«Դատախազը Մանվել Վարդանյանի համար պահանջել էր 9 տարվա ազատազրկում...»
9 տարին մի ամբողջ կյանք է. Գյումրիի ողբերգական վթարի գործով մեղադրվող վարորդը մեղմ պատիժ է խնդրում
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում` Գյումրիի նստավայրում, քիչ անց կհրապարակվի 2014թ. նոյեմբերին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ամբաստանյալ Մանվել Վարդանյանի դատավճիռը...
Գյումրիի վթարի գործով Շիրազունու որդին պահանջում է արտաշիրիմում անել
Սա վրդովեցրել է «Գազելի» վարորդի դստերը, նրանք դատարանում վիճաբանել են եւ վիրավորել միմյանց...
Պատգամավորի ընկերության ներկայացուցիչներին դատարանը չի կարողացել բերման ենթարկել
Լիանա Բալյանն ասաց, որ մայիսի 14-ից հետո, երբ դատարանում միջադեպ եղավ եւ հակառակորդ կողմի ներկայացուցիչները հարձակվել էին իր վրա, դրանից հետո նրանք սկսել են նիստերին չգալ...
Գյումրիի սարսափելի վթարի տեսաձայնագրությունն անհետանալու մասով դատարան հայց է ներկայացվել
Նրանք դատարանից պահանջում են վերացնել ՀՔԾ-ի եւ Գլխավոր դատախազի տեղակալ Հրաչ Բադալյանի որոշումները քրեական գործ չհարուցելու մասին...
Գյումրիի վթարի գործով դատարանում միջադեպի առթիվ հետաքննություն է ընթանում
«Տրանս Ակնթարթ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները դատարանում հարձակվել են մեղադրյալ վարորդի փաստաբան Լիանա Բալյանի վրա, սպառնացել վերջինիս եւ վիրավորել...
Ամենաշատ