News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը որոշակի  կրճատումներով ներկայացնում է ամերիկյան Time ամսագրում Քիմ Քարդաշյանի հրապարակած բացառիկ հոդվածը։

«Երբ մենք փոքր էինք, իմ հայրը հաճախ էր խոսում մեր ժառանգության մասին։ Դա մեր կյանքի մեծ մասն էր։ Մենք հայկական ուտելիքներ էինք ուտում, պատմություններ էինք լսում, հայրս բացահայտ խոսում էր մեր պատմությունից։  Մեզ ասել էին, որ շատ հայեր տեղափոխվելով հանել էին իրենց ազգանվան «յան» վերջավորությունը՝ վախենալով, որ նրանց կսպանեն։ «Ինչ էլ որ անեք, աղջիկնե՛ր, երբեք չփոխեք ձեր Քարդաշյան ազգանունը»,- ասում էր հայրս։ Նա պարզ էր արտահայտվում եւ ցանկանում էր, որ մենք երբեք չմոռանանք, թե որտեղից ենք սերում։

Իմ նախնիները Հայաստանից Լոս Անջելես են ժամանել 1914թ. անմիջապես Ցեղասպանությունից առաջ։ Մենք Հայաստանում մնացած ընտանիք չունենք։ Եթե նրանք չփախնեին, այսօր մենք այստեղ չէինք լինի։ Այնքան շատ մարդիկ ուղղակի կորցրել են իրենց ընտանիքները, իսկ պատմությունները, թե ինչպես են նրանց սպանել, սրտաճմլիկ են, դրանք երբեք չպետք է մոռացվեն։ 1.5 մլն մարդիկ դաժանաբար սպանվել են, իսկ մի երկիր ուղղակի կարող է ձեւացնել, թե նման բան չի՞ եղել։ Ես կարծում եմ, որ դա ճիշտ չէ։

Իմ ընտանիքը շատ երկար ժամանակ ցանկանում էր վերադառնալ Հայաստան։ Հայրս կցանկանար վերադառնալ այնտեղ։ Տատիկս եւ պապիկս, նախատատս ու նախապապս  կցանկանային վերադառնալ։ Սակայն ոչ ոք չկարողացավ դա անել։ Եվ վերջապես այս ամիս իմ քույր Քլոեն, դուստրս՝ Նորթը, եւ ամուսինս՝ Քանիե Ուեսթն ու ես ուղեւորվեցինք Հայաստան։ Մենք արել ենք դա խնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար։

Հիմա ժամանակն է խոսել, եւ ամեն մի փոքր ներդրում կարող է օգնել։ Ես շարունակելու եմ հարցեր տալ եւ պայքարել Ցեղասպանության ճանաչման համար։ Ես կցանկանայի, որ նախագահ Օբաման օգտագործեր ցեղասպանություն եզրը։ Շատ հիասթափեցնող է, որ նա՝ որպես նախագահ, այդ բառը չօգտագործեց։ Մենք կարծում էինք, որ դա այս տարի կպատահի։  Զգում եմ, որ մենք մոտ ենք, մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։

Եկել է ժամանակը, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը։ Դա այն մարդկանց մեղքը չէ, որոնք հիմա ապրում են այդ երկրում. դա 100 տարի առաջ էր։ Ես կարծում եմ, որ եթե նրանք դա ճանաչեն, ամեն մեկը կկարողանա առաջ շարժվել։ Ես հավատում եմ, որ հնարավոր է առաջ շարժվել, եթե ճանաչես անցյալը։ Չանել դա, նշանակում է անհարգալից վերաբերմունք ցուցաբերել։

100-ամյակի կապակցությամբ յուրաքանչյուրը մանուշակագույն կրծքանշան է կրում՝ ի հիշատակ Ցեղասպանության։ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը ինձ նվիրեց իրենը, երբ մենք հանդիպեցինք։ Մանուշակագույնը դստերս սիրելի գույնն է, այդ պատճառով նա դա ամեն օր ցանկանում է կրել։ Երբ նա մեծանա, ես կբացատրեմ նրան դրա իրական խորհուրդը։ Ես կիսով չափ եմ հայ, բայց ես մեծացել եմ հայ ինքնության այնպիսի ուժգին զգացողությամբ եւ ցանկանում եմ, որ իմ աղջիկը նույնպես ունենա դա։ Իմ նախնիները այնքան խիզախ են եղել, ես պետք է հարգեմ նրանց՝ այդ հիշատակը փոխանցելով իմ աղջկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ