News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 09
Տեսնել լրահոսը

Ջրահովիտի առվի մեջից հայտնաբերված տղամարդը հարեւան գյուղից է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջրահովիտի գյուղապետ Համլետ Ղազարյանը:

Նա նշեց, որ 46-ամյա Հ. Գ. տարբեր տեղերում զբաղվում էր գյուղատնտեսական աշխատանքներով: Դեպքի ժամանակ էլ դաշտը ջրելիս է եղել: Նա ամուսնացած է, ունի մի որդի եւ երեք դուստր, որդին ծառայում է բանակում: «Երեւի ինֆարկտ է խփել»,-ասաց գյուղապետը:

Նա շեշտեց, որ ընտանիքը գտնվում է ծանր սոցիալական պայմաններում, զբաղվում են գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 15-ին,գյուղի ջրատար առվի միջից հայտնաբերել են 46-ամյա Հ. Գ.-ի դին: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սամվել Վարդանյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարացվել է․ պաշտպանական կողմը կբողոքարկի դատարանի որոշումը
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է՝ «Ավտոբուսի գործով» Սամվել Վարդանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքի ժամկետը...
62-ամյա տղամարդը ոստիկաններին է ներկայացրել ապօրինի պահվող հրացանը
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի քննչական վարչություն…
Սանկտ Պետերբուրգում տղամարդիկ նկատողության պատճառով այրել են միգրանտ վարորդի մեքենան
Opel-ում գտնվող երկու անձանց դուր չի եկել պատասխանը, նրանք ծեծի են ենթարկել Toyota-ի վարորդին, որից հետո...
Ավտոերթի մասնակից վարորդը առանց ամրագոտու էր և ծխում էր. Մեքենան տեխզննում չէր անցել. նրա մոտ հոգեմետ դեղահաբեր են գտել
Հունիսի 5-ին, ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն...
Պայթյունից տուժած 33-ամյա Գևորգը գազալցակայանի հարակից առևտրի կենտրոնի սեփականատերն է. մանրամասներ դեպքից
 Գազալցակայանում գիշերը տեղի ունեցած պայթյունից տուժած 33-ամյա Գևորգ Չերքեզյանը լցակայանի հարակից տարածքում գտնվող մեծածախ առևտրի կենտրոնի սեփականատերն էր. ընտանիքի հետ այդ ժամանակ առևտրի կենտրոնում էր գտնվում...
Պայթյունից տուժածներից 2-ն ունեն մարմնի մակերեսի 60%-ի այրվածք՝ թոքերի վնասումով. Պայքարում ենք կյանքի համար. բժիշկ
Նրանք ունեն 3-4-րդ աստիճանի այրվածքների խորություն: Նրանց վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքի պայքար է գնում հիմա...
Ամենաշատ