News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը օգոստոսի 6-ին հրաման է ստորագրել Հայաստանի Հանրապետության տարածքի որսահանդակներում սիրողական որսի թույլատրության ամսին:

Ըստ նախարարի հրամանի՝ 2010 թ. օգոստոսի 28-ից հոկտեմբերի 1-ը թույլատրվում է լորի որսը մինչեւ 30 հազար հատ (15 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), օգոստոսի 28-ից 2011 թ. հունվարի 31-ը՝ աղավնիների (թխակապույտ եւ անտառային, տատրակ) որսը մինչեւ 2 հազար հատ (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը՝ կտցարների որսը (բացառությամբ Կարմիր գրքում գրանցվածների) մինչեւ 2 հազար հատ (5 հատից ոչ ավելի յուրաքանչյուր որսի ժամանակ), արտույտների որսը՝ օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը, սարյակների՝ մինչեւ 2 հազար հատ օգոստոսի 28-ից հոկտեմբերի 31-ը, կեռնեխների, ոսկեգույն մեղվակերների, ջրլող թռչունների եւ ջրհովվիկների որսը:

Նախարարի հրամանով թույլատրվում է որսալ վայրի խոզ՝ 50 հատ, նապաստակ՝մինչեւ 500 հատ, աղվես՝ մինչեւ 2 հազար, կզաքիս՝ մինչեւ 500 հատ, գայլ եւ շնագայլ (առանց սահմանափակումների):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ