News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իշխանափոխություն պահանջող «Ազատագրում» շարժումն այսօր՝ օգոստոսի 1-ին, միացավ Հանրապետության հրապարակում արդեն 6-րդ օրը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման որոշումը չեղարկելու պահանջով նստացույց անցկացնող «Ոտքի Հայաստան» շարժման ակտիվիստներին: 

Շարժման երկու տասնյակ անդամները՝ հիմնականում տարեց քաղաքացիներ, Հանրապետության հրապարակ հասան երթով՝ Ազատության հրապարակից: «Մեր ռեսուրսը մեր ժողովուրդն է», «Զավթիչը նախագահ չի», «Ձեզ սնողները մեզ պատասխան են տալու» գրությամբ պաստառները ձեռքերին՝ նրանք քայլերթ անցկացրին Հյուսիսային պողոտայում եւ քաղաքացիներին կոչ արեցին միանալ իրենց:

Շարժման նախաձեռնող խմբի անդամներից Արթուր Մովսիսյանի խոսքով՝ «Ոտքի, Հայաստանին» միանալով իրենք ցանկանում են օրինակ ծառայել այլ խնդիրների դեմ պայքարող մյուս նախաձեռնություններին։

«Մեր նպատակն է, որ բոլորս միանանք իրար, մի ճակատ կազմենք եւ հեռացնենք ռեժիմին: Այսօր էլեկտրաէներգիայի թանկացումից բացի էլի խնդիրներ կան, առանձին խմբերը ոչ մի բան չեն կարող անել: Մյուսներին էլ կոչ ենք անում միանալ ոչ թե մեզ, այլ մեկ գաղափարի շուրջ եւ իշխանափոխություն անել»,- NEWS.am-ին ասաց Արթուր Մովսիսյանը:

Արթուր Մովսիսյանը տեղեկացրեց, որ առաջիկայում եւս իրենք ակցիաներ կանցկացնեն, որոնց մասին հայտարարություն կտարածեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ