News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի «Աստորիա» հյուրանոցը, որտեղ նոյեմբերի 11-ին մահացած էր հայտնաբերվել  թատերագետ Լեւոն Մութաֆյանը, մի քանի օր փակ լինելուց հետո կրկին վերադարձել է աշխատանքի բնականոն հուն։

Հյուրանոցի աշխատակիցը, որը խնդրեց անունը չհրապարակել, NEWS.am–ին ասաց, որ թեեւ կատարվածն իրենց ցնցել է, սակայն հասկանում են, որ նման բան կարող էր պատահել ցանկացած վայրում։

Աշխատակիցը, որը դեպքի օրը հյուրանոցում է եղել, պատմեց մանրամասներ կատարվածից։

«Սենյակը վարձեց, գնաց, մի 20 րոպե էր անցել, բարձր թրխկոց լսեցինք, բարձրացանք, տեսանք լոգասենյակում գետնին ընկած էր: Արագ «Շտապօգնություն» կանչեցինք, եկան, ասացին, որ մահացել է»։

Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ Լեւոն Մութաֆյանին առաջին անգամ են տեսել իրենց մոտ, եւ որ նա մենակ է եղել։

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 11–ին Երեւանի «Աստորիա» հյուրանոցի սենյակներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել էր Լեւոն Մութաֆյանի դին։ Նախնական զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Տպել
Ամենաշատ