Նոյեմբերի 23-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 10.30-ի սահմաններում «Ռենո» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 8-րդ կ/մ-ին դուրս է եկել երթեւեկելի մասից եւ գլխիվայր շրջվել:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: