News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 23:40-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ ոլորանների վրա, միմյանց են բախվել Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչ, 1981թ-ին ծնված Ա. Պետրոսյանի վարած «OPEL» մակնիշի 34 RP 313 համարանիշի եւ Վանաձոր քաղաքի բնակիչ, 1990թ-ին ծնված Է. Սարգսյանի վարած «Ֆոլսկվագեն վենտո» մակնիշի 34 TU 580 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով երկու մեքենաների վարորդներն ու «Ֆոլսկվագեն վենտո»-ի ուղեւորուհի, 1972թ-ին ծնված Մ. Բեժանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ստեփանավանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի

Տպել
Ամենաշատ