News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում հարսանիքի ժամանակ փախած տավուշցի հարսի հոր մոտ դեպքից հետո առողջական խնդկիրներ են ծագել:

NEWS.am-ի տեղեկություններով՝ աղջկա փախուստից հետո վատացել է հոր ինքնազգացողությունը, նրան տեղափոխել են հիվանդանոց:

Մեր տեղեկություններով` աղջիկն այժմ Հայաստանում չէ:

Հիշեցնենք, որ նա Տավուշի մարզի Բերդ քաղաքից էր: Նա երեւանյան սուպերմարկետներից մեկի մենեջերն էր, մեկ ամիս առաջ դուրս էր եկել աշխատանքից: Փեսացուն Իջեւան քաղաքից էր:

Շրջանառվող լուրերի համաձայն՝ հարսնացուն հարսանիքից փախուստի է դիմել այլ տղայի հետ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 24-ին արտակարգ դեպք էր գրանցվել Հայաստանում: Հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել են` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը:

Դեպքը տեղի էր ունեցել Սեւանի «Հարսնաքար» համալիրում։ Մեր տեղեկություններով` սկեսուրը նկատել է փախուստի դիմող հարսին, փորձել է կանգնեցնել նրան, հարսը հրել է նրան, նստել մեքենան ու փախել:

Տպել
Ամենաշատ