News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը վստահեցնում է, որ տնտեսական ճգնաժամը չի շրջանցել իրեն ու իր հարուստ ընկերներին։ Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում։

«Ամբողջ ճգնաժամը աշխարհով մեկ ա սենց, մեր ժողովուրդը, որը որ դրսերում բարեկամներ ունի, դե մեր ազգը սաղ պանդուխտ են, ամեն տեղ ունենք բարեկամ, էն ուղարկած փողերից էլ ա երեւում, որմարդկանց մոտ վատ վիճակ ա։ Հո մենք լուսնի վրա չենք ապրում, գերհզոր տերություներ չենք, հլը մի հատ վերցրա, տես մեր հարեւան Իրանը, Թուրքիան, Ադրբեջանն ինչ վիճակում ա, որ նավթ գազ, ամեն ինչ ունեն»,-թվարկեց Սարոյանը։

Մեր հարցին, թե ինչու իր ու իր ընկեր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա չի ազդում տնտեսական ճգնաժամը, ասաց. «Ի՞նչ գիտես, սաղն էլ փողից տնքում են, հարուստն էլ, քեսիբն էլ։ Ես ստաբիլ ապրող մարդ եմ, նե տուդի, նե սուդի, ես ոչ մի անգամ ընձի ցույց չեմ տվել՝ ես ինչեր ունեմ, ոչ էլ, որ ես էս ինչ բանի կարիքն ունեմ։ Ես ոչ շռայլում եմ, ոչ էլ եսիմ ինչեր եմ անում։ Իմ ընկեր Սուրիկի, բոլորի վրա էլ ազդել ա»։ Դիտարկմանը, թե եթե ազդել է, ինչ միջոցներով է Սուրիկ Խաչատրյանը Երեւանում՝ Կենդանաբանական այգու դիմաց, սարի գագաթին կառուցում շքեղ առանձնատուն, Սարոյանը վրդովվեց. «Տո դը գժվցրիք էլի, տաս հազար հատ քար ա շարած, շքեղ հա շքեղ, հեռվից դքի վրեն սարքե, գեժ-գեժ սարից եկե նորից սար, թե դրա ինչին էր պետք էդ սարի վրա սարքեց, սաղի աչք դրանից ա ծակում, էլի... ո՜ւֆ, հիմա, որ մի փոս տեղ եղեր, շատ էին տենալու։ Հլը կողքերը գնա տես՝ ինչ տներ կան, Սուրիկի տունն ինչ տուն ա։ Ուղղակի դքի վրեն ա սարքե, գորիսեցի ա, չէ՞, սարեցի ա, եկե սարի վրա ա սարքել։ Նենց որ բոլորի վրա ազդել ա տնտեսական վիճակը, չկա ըտենց մարդ, ով որ բիզնես ունի ու չի նեղվում, բոլորն էլ մղկտում են»։

Սեյրան Սարոյանը հավաստիացրեց, թե նախկինի պես էլ մենաշնորհներ չկան. «Անցել ա, էդ էլ ա անցել, չկա էտենց բան, բոլորն էլ չեն կարա հարկ չտան, շաքարը դու բերեցիր, քեզի չթողեցի՞ն։  Ով կարա, թող բերի, ես էլ էթամ կայնեմ հետը բերեմ։ Ընձի փող պետք չի, որ էդ մարդու տղեն կարում ա էժան բերի, որ ավելի էժան բերող կա, ասա թող բերեն։ Դու մարդ գտի, թող շաքար բերի, ես տերն եմ, տենամ՝ ով ա խոչընդոտում։ Էդի սուտ տեղեկություն ա, ոչ մեկն էլ չի խոչընդոտում։  Ոչ մեկ չի կարա  խոչընդոտի»։

Տպել
Ամենաշատ