Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 23-ին, ժամը 00.53-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Գ․ Հասրաթյան փողոցի թիվ 9 շենքի մոտ տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է շտապօգնություն։

Փրկարարները մոտեցել են դեպքի վայր։

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Պորշե Կայեն» մակնիշի 88 SC 886 համարանիշի եւ «Մերսեդես» մակնիշի 34 TR 338 համարանիշի (վարորդ 28-ամյա Մ. Հ.) ավտոմեքենաները: Մ․ Հ.-ն տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականը։