News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանցիսկոս Պապի օդանավը հունիսի 24 վայրէջք կատարեց Երեւանի Զվարթնոց օդանավակայանում: Պոնտիֆիկոսի այցի պաշտոնական կարգախոսն է «Այց առաջին քրիստոնեական երկիր»: NEWS.am–ը ներկայացնում է իրադարձությունների հետագա զարգացումը։

  • Պոնտիֆիկոսին ինքնաթիռի մոտ դիմավորեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն՝ իր տիկնոջ հետ, եւ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: (ֆոտոռեպորտաժ
  • Պոնտիֆիկոսի ավտոշարասյունն ուղեւորվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 
  • Գարեգին Բ–ն եւ Ֆրանցիսկոս Պապը ելույթներ են ունեցել եւ Էջմիածնի Մայր տաճարում սաղմոսներ կարդացել։
  • Գարեգին Բ. Հռոմի Պապի այցը մեր եկեղեցիների եղբայրության եւ համագործակցության նոր վկայությունն է: Մեր ժողովուրդը երախտագիությամբ է հիշում Սուրբ Պետրոսի տաճարում պատարագը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։ 
  • Հռոմի Պապ. Քրիստոսի հավատը Հայաստանի համար չի եղել որպես զգեստ, որ կարելի է հագնել կամ հանել, պարագաների կամ առիթների համաձայն, այլ սեփական ինքնության բաղկացուցիչ իրականություն:
  • Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է հուշամեդալ՝ նվիրված պոնտիֆիկոսի Հայաստանի այցին:
  • Սերժ Սարգսյանը Երեւանում՝ նախագահական նստավայրի «Ոսկեզօծ դահլիճում», դեմ առ դեմ հանդիպում է ունեցել Հռոմի Պապի հետ: 

  • ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի եւ պոնտիֆիկոսի հանդիպմանը զուգահեռ կայացավ նամականիշների մարման արարողությունը։ 

  • Նախագահի նստավայրում պոնտիֆիկոսը հանդիպել է իշխանությունների ներկայացուցիչների եւ երկրում հավատարմագրված դիվանագետների հետ: 

  • Սերժ Սարգսյան. Մենք պատրաստ ենք տարածաշրջանային խաղաղ համագոյակցության։ Մենք պարզապես ցանկանում ենք, որ իրերն իրենց անունով կոչվեն, ինչը թույլ կտա երկու հարեւան ժողովուրդներին, ճանաչելով անցյալը, ներողամտությամբ ու մաքուր խղճով շարժվել դեպի իրական հաշտություն եւ համատեղ բարեկեցիկ ապագա։ 

  • Հռոմի Պապ. Ցավոք, այս ողբերգությունը, այս Ցեղասպանությունը դարձավ անցյալ դարի ողբերգությունների շարքում առաջինը։ 

  • Հռոմի Պապը  մեջբերել է հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից մի հատված. «Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արեւն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, ... հազարամյա քարը ... աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր»։  

  •  

  • Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի ղեկավար. Պապը «ցեղասպանություն» բառը չօգտագործելու որեւէ պատճառ չուներ: Իրականությունը հստակ է, մենք երբեք չենք ժխտել այն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ