News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել այն երգիչների անունները, ովքեր կոչ են անում բոյկոտել մայիսին Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի միջազգային մրցույթը:

Ստորեւ ներկայացված են հայտարարության ներքո ստորագրած երգիչների անունները.

1. Արթուր Գրիգորյան

2. Նունե Եսայան

3. Հայկո

4. Արթուր Իսպիրյան

5. Էմմի

6. Նադեժդա Սարգսյան

7. Էրիկ

8. Վարդան Բադալյան

9. Եվա Ռիվաս

10. Լիլիթ Հովհաննիսյան

11. Վահրամ Պետրոսյան

12. Արման Հովհաննիսյան

13. Ալլա Լեւոնյան

14. Արամո

15. Ռազմիկ Ամյան

16. Էմմա Պետրոսյան

17. Արսեն /Մրո/

18. Սոֆի Մխեյան

19. Հասմիկ Կարապետյան

20. Աիդա Սարգսյան

21. Արսեն Գրգորյան

22. Նառա

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երգիչ-երգչուհիները փետրվարի 23-ին, հանդես են եկել հայտարարությամբ, որով կոչ են անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը բոյկոտել Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» մրցույթը:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Մենք հրաժարվում ենք ելույթ ունենալ մի երկրում, որը հայտնի է հայերի զանգվածային ջարդերով եւ կոտորածներով, մի երկրում, որտեղ հայատյացությունը հասցված է պետական քաղաքականության մակարդակի:

Մենք կոչ ենք անում Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը հրաժարվել այդ երկիր մասնակից ուղարկելուց եւ միաժամանակ հայտարարում, որ մենք այժմ էլ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլ-2012»-ին, եթե Եվրոպական հեռարձակողների միությունը որոշի մրցույթը տեղափոխել ցանկացած այլ երկիր, որտեղ կտիրի համերաշխության եւ հավասար մրցակցության այն մթնոլորտ, ինչն առկա էր անցած տարի Հայաստանում անցկացված «Մանկական Եվրատեսիլի» օրերին, որին, ի դեպ, Ադրբեջանը չմասնակցեց:

Հայտնում ենք նաեւ, որ պատրաստ ենք մասնակցելու «Եվրատեսիլի» բոլոր հետագա մրցույթներին»:

Հայտարարությունն ուղղված է Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը եւ Եվրոպական հեռարձակողների միությանը:

Տպել
Ամենաշատ