Ռուսաստանում իրենց օրենքներով էթնիկ փակ անկլավների գոյությունն անհնար է: Այդ մասին Դաշնային ժողովին ուղղված ամենամյա ուղերձում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Միաժամանակ նշել է, որ ազգերի բազմազանությունը Ռուսաստանի ուժն ու հմայքն է:
«Պետք չէ մոռանալ, որ ազգայնականության ցանկացած դրսեւորում մեծ վնաս է հասցնում երկրին», – նշել է պետության ղեկավարը, հայտնում է vesti.ru-ն:
«Ռուսաստանում իրենց օրենքներով, երկրի մշակութային եւ իրավական դաշտից դուրս գտնվող, ընդունված նորմերն ու օրենքներն արհամարհող էթնիկ փակ անկլավների գոյություն չենք հանդուրժի», - ասել է Պուտինը՝ ընդգծելով, որ ազգամիջյան եւ միջկրոնական լարվածություն հրահրելու փորձերը կդիտվեն որպես մարտահրավեր ռուսական պետության միասնականությանը:





























