Մինչեւ 2016 թ. «Դվին» հյուրանոցը կվերականգնվի: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը:  «Նախկինում հայտարարել էի, որ վերականգնումը կավարտվի 2014 թ., սակայն բանակցությունները շատ երկար տեւեցին: Իրավական առումով նախկին պայմանագիրը շատ թույլ էր, պետությունը ոչինչ չէր կարողանում պարտադրել ներդրողին; Հիմա նոր պայմանագիր ենք պատրաստել, որը ներառում է նաեւ տույժեր եւ տուգանքներ»,- ասաց Ա. Սահակյանը:

Նրա տեղեկացմամբ՝ ներդրողը համաձայնել է նոր պայմանագրի պահանջներին, մնում է կառավարության որոշմամբ ստանալ հավանություն: Ըստ Ա. Սահակյանի՝ գնորդը չի փոխվել:

Հիշեցնենք, որ 2003 թ. հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը ։ Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 աստղանի հյուրանոց՝ ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչ այսօր որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել: