FEMEN միջազգային շարժման ներկայացուցիչները ձերբակալվել են Թունիսի մայրաքաղաքի կենտրոնում մերկ ակցիայի համար: Նրանք իրենց կրծքերը մերկացրել էին ի նշան բողոքի Ամինա Թայլերի ձերբակալության:
Ձերբակալվածներից երկուսը Ֆրանսիայի քաղաքացիներ են, մեկը` գերմանուհի է: Թայլերին մեղադրում են պղպեղային բալոնի ապօրինի պահման մեջ, հայտնում է Lifenews-ը:
Հիշեցնենք, որ վերջերս մահմեդական կրոնավորների կողմից մահապատժի դատապարտված Ամինա Թայլերը ձերբակալվել է Կայրուանում` քաղաքի մզկիթը պղծելուց հետո:
2013թ. մարևտին Թայլերը ինտերնետում լուսանկարներ էր դրել, որտեղ մերկ էր պատկերված, իսկ կրծքին գրված էր. «Իմ մարմինը պատկանում է բացառապես ինձ եւ որեւէ մեկի պատիվը չի ներկայացնում»: Դրանից հետո իսմալական առաջնորդները նրան մահապատժի ենթարկելու որոշում են կայացրել:





























