FEMEN շարժման կիսամերկ ակտիվիստուհիները բարձրացել են թունիսցի վարչապետի ավտոմեքենայի վրա, վերջինիս` Բրյուսել կատարած այցի ընթացքում: Նրանք բղավել են. «Բավական է ռեպրեսիաներ», «Ազատություն Ամինային»` նկատի ունենալով FEMEN-ի տեղի ակտիվիստուհի Ամինա Թայլերին:
Agence France-Presse գործակալության տվյալներով` ակցիային մասնակցել են 3 աղջիկներ: Associated Press-ը հաղորդում է 4 ակտիվիստուհիների մասին: Այն բանից հետո, ինչ թիկնապահներն իջեցրել են աղջիկներին ավտոմեքենայի վրայից, բոլոր 4 աղջիկները փախել են դեպքի վայրից, գրում է «Լենտա.Ռու»-ն:
Հիշեցնենք, որ FEMEN-ի ակտիվիստուհիներն առաջին անգամ չէ, որ աջակցում են Ամինա Թայլերին:
Թունիսում բանտարկել են FEMEN-ի եվրոպացի ակտիվիստուհիներին
Ամինա Թայլերը ձերբակալվել է մայիսի 19-ին` Քայրուան քաղաքում այն բանից հետո, ինչ «Femen» բառը գրել է մահմեդական գերեզմանատան պատին: Հետաքննությունը կասկածում է, որ նա պղծել է գերեզմանատունն ու խախտել հասարակական բարոյական նորմերը:
Թունիսցի ակտիվիստուհին մզկիթի պատին «FEMEN» է գրել
Մայիսի 31-ին նա տուգանվել է մեկ այլ գործի` «պայթյունավտանգ օբյեկտ», կրելու, շրջանակներում:
Թունիսում դատավճիռ են կայացրել FEMEN-ի ակտիվիստուհու նկատմամբ
Թայլերը հայտնի է դարձել այն բանից հետո, ինչ ինտերնետում տեղադրել է մերկ կրծքով եւ «իմ մարմինը պատկանում է ինձ» գրությամբ իր լուսանկարները: Նա դատապարտվել է մահապատժի:
Թունիսում FEMEN-ի ակտիվիստուհուն դատապարտել են մահվան
































