Արամ Գաբրիելյանովը նշանակվել է «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի գլխավոր տնօրեն: Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով «Ազգային մեդիախմբի» մամուլի ծառայությանը, որին պատկանում են «Նորությունների ռուսական ծառայության» բաժնետոմսերի 100 տոկոսը, Գաբրիելյանովը իր պարտականությունների կատարմանը կանցնի հուլիսի 1-ից:
Գաբրիելյանովն «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտնել է, որ առնչություն չի ունենա ռադիոկայանի խմբագրական քաղաքականության հետ: Նա նշել է, որ իր նշանակումը բաժնետերերի գաղափարն է եղել: Գաբրիելյանովը չի կարողացել հաստատել ենթադրությունը, որ ապագայում ռադիոկայանը կմտնի «News Media» հրատարակչական տան կազմի մեջ, նշելով. «Նախ պետք է պազրել, թե ինչ է տեղի ունենում ռադիոկայանում»:
Հիշեցնենք, որ 2008 թվականից «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի գլխավոր տնօրենը Սերգեյ Դորենկոն էր:




























