Ինդոնեզիայի Սումատրա կղզում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 22-ի, վիրավորներինը գերազանցել է 200-ը:
Տարերային աղետը 1.5 հազար տների եւ շինությունների ավերման պատճառ է դարձել: Առավել շատ տուժել է արեւմտյան Ասեհ նահանգը: Իշխանությունների կարծիքով զոհերի ու տուժածների թիվը կարող է աճել: 25 վիրավորների վիճակը ծանր է:
Rbc-ն, Associated Press-ը վկայակոչելով, հայտնում է, որ մարդկային զոհերի հիմնական պատճառը շենքերի փլուզումն ու սողանքներն են եղել. Բեներ Մերայա շրջանում դրանց հետեւանքով 12 մարդ է զոհվել, իսկ հարեւան Կենտրոնական Ասեհ նահանգում՝ 10:
6.2 մագնիտուդով երկրաշարժը տեղի էր ունեցել հուլիսի 2-ին:





























