News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել այսօր՝ հուլիսի 4-ին, գլխավոր դատախազությունում տեղի ունեցած արտակարգ պատահարի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ այսօր ուշ երեկոյան մի տղամարդ բենզինով լի շշով մոտեցել է շենքին, այն լցրել է դռան վրա եւ հրդեհել:

Քիչ անց դեպքի վայր են ժամանել իրավապահները: Նրանց հաջողվել է արագ հանգցնել հրդեհը, իսկ տղամարդուն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին:

NEWS.am-ին հայտնի է դարձել, որ նա 51-ամյա Խաչատուր Ղալեչյանն է: Նա տարածքի խնդիր է ունեցել, որի պատճառով դատական գործընթացների մեջ է եղել եւ ոչ իր օգտին վճիռ է կայացվել:

Դատական քաշքշուկներից հետո նա պարբերաբար բողոքի ակցիաներ է կազմակերպում: Նախկինում էլ նման մի քանի փորձ է արել: Ներկայումս Խ. Ղալեչյանը գտնվում է ոստիկանության կենտրոնի բաժնում:

Տպել
Ամենաշատ