Լրագրող Սերգեյ Դորենկոն պատրաստվում է նոր ռադիոկայան հիմնել՝ «Հանուն Մոսկվայի» աշխատանքային անվանումով: Այդ մասին նա հուլիսի 5-ին գրել է իր միկրոբլոգում:

«Ես հավաքում եմ ռադիոլրագրողների եւ նոր թիմ նոր ռադիոկայանում աշխատելու համար»,- գրել է Դորենկոն եւ հավելել. «Բարեւ,  Մեծ Քաղաք»:

Նոր ռադիոկայանի հայեցակարգի եւ ֆինանսավորման աղբյուրների մասին լրագրողը որեւէ մանրամասն չի բացահայտել, գրում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Դորենկոն հեռացել էր «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի գլխավոր խմբագրի պաշտոնից, որը վարում էր 2008 թվականից: Պատճառն այն է, որ PCH-ի գլխավոր տնօրեն էր նշանակվել «News Media»-ի ղեկավար Արամ Գաբրելյանովը: