Երեւանում երեկ` հուլիսի 8-ին, մոտոցիկլետով վթարի է ենթարկվել երգչուհի, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը` 33-ամյա Արման Հարությունյանը: Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ հուլիսի 8-ին ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի եւ Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երեւանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենան եւ 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի մոտոցիկլետը: Վթարի հետեւանքով Ա. Հարությունյանը բուժօգնության է դիմել Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն:
Շուշան Պետրոսյանը NEWS.am-ի թղթակից հետ զրույցում նշեց, որ որեւէ լուրջ բան չկա, ամուսինը ընդամենը մի քանի քերծվածք է ստացել, երեկ դիմել է հիվանդանոց, հետազոտվել եւ անմիջապես տուն գնացել, իսկ այսօր արդեն աշխատանքի է:
Մանրամասներն` առաջիկայում:





























