Նախօրեին՝ մարտի 18-ին Ռուսաստանում հրազենով սպանվել է Սոլիկամսկ քաղաքի գլխավոր ճարտարապետ Օլգա Կարապետյանը:
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ իրավապահները հայտնել են, թե անհայտ անձը Կարապետյանի վրա կրակ է բացել, երբ նա դուրս էր գալիս շենքից, որում բնակվում էր:
Սպանության շարժառիթները հայտնի չեն: Քննիչները կարծում են, որ միջադեպը կարող է կապված լինել Կարապետյանի մասնագիտական գործունեության հետ:
Օլգա Կարապետյանը Սոլիկամսկի գլխավոր ճարտարապետն է 2007 թվականից:



























