Առանց փաստաթղթերի մի տղամարդ իրեն պայթեցրել է ռուս-ուկրաինական սահմանին` «Բաչեւսկ» անցակետում: Տղամարդը զոհվել է, ուկրաինացի երկու սահմանապահ էլ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի լույս 4-ի գիշերը, երբ Սումսկի մարզի անցակետ է ժամանել մոլդովական համարանիշներով մի ավտոբուս: Բացի Մոլդովայի չորս քաղաքացիներից, ուկրաինացի սահմանապահները ավտոբուսում հայտնաբերել են թաքնված մի տղամարդու: Լրացուցիչ ստուգման համար` կալանավորվածին տեղափոխել են անցակետի անձնագրային բաժին, որտեղ վեջինս ՌԴ-ի քաղաքացու անձնագիր է ներկայացրել, սակայն պարզվել է, որ փաստաթուղթը տղամարդուն չի պատկանում:
Սահմանապահների հետ զրույցի ժամանակ տղամարդն իրեն պայթեցրել է անհայտ պայթուցիկ սարքով, «ՌԻԱ Նովոստիին» է հայտնել Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության պետի օգնական Սերգեյ Աստախովը:
Սամանի ռուս-ուկրաինական հատվածի պահպանությունը խստացվել է: Սումսկի մարզի «Բաչեւսկ» անցակետը ժամանակավորապես փակվել է:




























