Ռուս-ուկրաինական սահմանին իրեն պայթեցրած իրավախախտը ՌԴ քաղաքացիություն ուներ եւ ապրում էր Չեչնիայում, հայտնում է Insider-ը՝ վկայակոչելով Սումսկի մարզի սահմանապահ ջոկատի աղբյուրը: Նույն տեղեկությունն է տարածել նաեւ Ուկրաինայի «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Սումսկի սահմանապահ ջոկատն այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատել:

Մամուլի քարտուղար Ռոման Տկաչը հայտնել է, որ իրավախախտը ՌԴ այլ քաղաքացու փաստաթղթեր է ներկայացրել:

Հիշեցնենք, իրավախախտը գտնվել է մոլդովական միկրոավտոբուսում, որը  հոկտեմբերի լույս  4-ի գիշերը ժամանել էր «Բաչեւսկ» մաքսակետ: Ավտոբուսում նրանից բացի Մոլդովայի մի քանի այլ քաղաքացիներ են եղել:

Իրավախախտը փորձել էր թաքնվել մեքենայի սրահում, սակայն սահմանապահները նրան հայտնաբերել եւ անձնագրային անցակետ էին տարել: Այնտեղ նա ուրիշի փաստաթղթեր էր ներկայացրել, հետո իրեն պայթեցրել առայժմ չպարզված պայթուցիկ սարքով: Տղամարդը զոհվել էր, ուկրաինացի երկու սահմանապահ էլ ծանր վիճակում տեղափոխվել էին հիվանդանոց:

Տղամարդն իրեն պայթեցրել է ռուս-ուկրաինական սահմանին http://news.am/arm/news/174308.html