News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արտաշիսյան 41 շենքի բակում, այսօր՝ հուլիսի 22-ի կեսգիշերին, անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել Արման Բաբիկյանին, ով հանցավոր աշխարհում հայտնի է «Զուբ» մականունով: Նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը` առանց մանրամասներ նշելու:

Վերջինս հայտնել է, որ կատարվում է հետաքննություն, ինչի արդյունքում էլ կպարզվի իրականությունը: Վերջինս նշել է նաեւ, որ դեռ բերման ենթարկված անձ չկա:

Նշենք, որ Արման Բոբիկյանը Շենգավիթում բուքմեյքերական կետ ունի: Ինչ վերաբերում է ծեծվողի հանցագործ աշխարհի ներկայացուցիչ լինելուն, Երեւանի ոստիկանապետը ծիծաղով է արձագանքել:

Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ Երեւանում անհայտ անձանց կողմից դաժան ծեծի է ենթարկվել հանցագործ աշխարհում հայտնի Զուբը, վերջինս վերակենդանացման բաժանմունքում է: Նա «գլխի սալջարդ-վերքեր», «գանգուղեղի ցնցում», «նախաբազկի սալջարդ-վերքեր» եւ «հիշողության կորուստ» ախտորոշմամբ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ շենքի բնակիչների պատմածի՝ ծեծը կազմակերպել է Երեւանի ավագանու անդամ Դավիթ Սեդրակյանը, ով ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի տղան է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ