News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ սերտ ռազմական համագործակցությունը նորություն չէ. դրա նոր պայմանագրային-իրավական տեսքը սկզբունքայնորեն ոչինչ չի փոխի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ Դավիթ  Ջամալյանը՝ անդրադառնալով ադրբեջանցի փորձագետ Ուզեիր Ջաֆարովի կարծիքին այն մասին, թե Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը հնարավոր է մեկնաբանել որպես ՀԱՊԿ օրինակով կառույցի ստեղծման նախնական փուլ:

Ջամալյանի խոսքով՝ վերջին ժամանակներում Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ միությունն առավել ինտենսիվ բնույթ է կրում: «Մենք պարզապես ականատես ենք դառնում արդեն գոյություն ունեցող իրողությունների նոր փաստերին: Հայաստանի Պաշտպանության նախարարությունն ու ռազմա-քաղաքական ղեկավարությունն ուշադիր հետեւում են երկրի շուրջ տիրող իրավիճակին եւ համապատասխան եզրակացություններ են կատարում: Մենք խուճապի համար որեւէ պատճառ չունենք, մեզ համար սա սովորական երեւույթ է: Մենք տեղյակ ենք բոլոր այդ իրադարձություններից եւ պետք է հետեւողականորեն ամրապնդենք մեր երկրի պաշտպանական հնարավորությունները»,- ընդգծեց Դավիթ Ջամալյանը:

Ըստ նրա, պետք չէ ուղիղ զուգահեռներ անցկացնել Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմական համագործակցության եւ ՀԱՊԿ-ի միջեւ: «Սա ադրբեջանցի փորձագետի սուբյեկտիվ կարծիքն է»,- նշեց փորձագետը:

Ինչ վերաբերում է Վրաստանին. նրա խոսքով, Թբիլիսին իր արտաքին քաղաքականությունն է կառուցում՝ ըստ բազմավեկտոր տրամաբանության: «Վրաստանը փորձում է առավելագույնս ինտեգրվել տարածաշրջանային նախագծերին: Սկզբունքայնորեն մենք չենք կարող բացառել, որ նման սերտ դինամիկ հարաբերություններ Վրաստանը կփորձի կառուցել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ միասին»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ Նախիջեւանում օգոստոսի 19-ին կայացել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ուժային կառույցների ղեկավարների՝ Զաքիր Հասանովի, Իսմեթ Յըլմազի եւ Իրակլի Ալասանիայի հանդիպումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Երբ դա կլինի՝ կորոշենք. Նիկոլ Փաշինյան
Ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունները մի շարք…
Ամենաշատ