News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

 

 

 

Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ Ազատ առեւտրի գոտու պայմանագրի իրագործման հետաձգումը որոշակի լրացուցիչ բոնուս է Ուկրաինայի տնտեսության համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտան:

Դիվանագետը հիշեցրեց, որ սեպտեմբերի 16-ին Գերագույն Ռադան վավերացրեց Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ Ասոցացման համաձայնագիրը: «Հարկավոր է ընդգծել, որ վավերացումը տեղի ունեցավ Եվրախորհրդարանում վավերացման հետ միաժամանակ եւ դարձավ «Արեւելյան գործընկերության» ծրագրի եզրափակիչ փուլերից մեկը: Ելույթ ունենալով խորհրդարանում՝ Ուկրաինայի նախագահն ընդգծեց, որ փաստորեն այդ համաձայնագրի վավերացմամբ Ուկրաինան ընտրեց իր եվրոպական ուղին, եւ հիմա շատ մեծ ու դժվարին աշխատանք ունի անելու՝ այդ համաձայնագիրն իրագործելու համար»,- նշեց Իվան Կուխտան:

Նա պարզաբանեց, որ անհրաժեշտ կլինի ե՛ւ նորմատիվ փաստաթղթերը, ե՛ւ օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին: «Մեկ տարով՝ մինչեւ 2015 թվականի դեկտեմբերի 31-ը Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի մի մասի իրագործման հետաձգման վերաբերյալ Բրյուսելում Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրահանձնաժողովի ընդունած եռակողմ համատեղ հայտարարության վրա շատ մեծ նշանակություն ունեցավ նաեւ հասարակության արձագանքը: Այդ մասը վերաբերում է Ազատ առեւտրի գոտու համաձայնագրի իրագործմանը»,- ընդգծեց ուկրաինական դեսպանը:

Նրա խոսքով, երկրի ղեկավարությունը պարզաբանեց, որ Ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրի իրագործման հետաձգումը մի շարք հնարավորություններ է տալիս Ուկրաինային: «Այդ ընթացքում՝ գրեթե մեկուկես տարի, Ուկրաինան Եվրամիություն իր ապրանքները կարող է արտահանել զրոյական դրույքաչափով, իսկ ԵՄ երկրներն Ուկրաինա ապրանքներ կներմուծեն նույն դրույքաչափով, ինչպես այդ արվում է այսօր: Փաստորեն, դա լրացուցիչ բոնուս է Ուկրաինայի համար քանի որ Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ առեւտրից ամբողջ գումարը կմտնի պետբյուջե: Եվ, բնականաբար, Ուկրաինան կշարունակի խորհրդակցությունները Ռուսաստանի հետ, քանի որ մենք մեծ ապրանքաշրջանառություն ունենք ոչ միայն Ռուսաստանի, այլեւ ԱՊՀ այլ երկրների հետ, որոնց հետ ազատ առեւտրի գոտի գոյություն ունի»,- հայտարարեց Իվան Կուխտան:

Հիշեցնենք, որ Ուկրաինան Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը վերջնականապես ստորագրեց այս տարվա հունիսի 27-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել ֆոն դեր Լյայենին ԵՀ ղեկավար վերանշանակելու հարցում
ԵՄ ղեկավարները համաձայնության չեն եկել...
Ո՞վ կգլխավորի Եվրամիությունն առաջիկա հինգ տարիների ընթացքում
ԵՄ երկրների և կառավարությունների ղեկավարները ստիպված կլինեն հաշվի նստել որոշակի իրողությունների հետ և պահպանել աշխարհագրական, գենդերային և կուսակցական հավասարակշռությունը...
Ամենաշատ