News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Դոնեցկի եւ Լուգանսկի շրջաններում ռազմական գործողությունների հետեւանքով ենթակառուցվածքներին 440 մլն դոլարի վնաս է հասցվել: Ընդ որում, բախումները, բյուրոկրատիան եւ միջոցների անբավարարությունը խանգարում են բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելուն: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, այս մասին ասվում է ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման վարչության հաշվետվությունում:

ՄԱԿ-ի գնահատմամբ՝ գնդակոծությունների եւ ռմբակոծությունների արդյունքում շուրջ 2.000 օբյեկտ է վնասվել՝ ներառյալ 659 հասարակական շինություն, 1.230 մասնավոր տուն եւ 178 գրասենյակ: Դոնեցկում մարտական գործողությունների պատճառով փակվել է ձեռնարկությունների ավելի քան 70 տոկոսը, ընդ որում, դրանց վերագործարկումը, առաջին հերքին՝ հանքերի, լուրջ խնդիրներ է առաջացնելու: Հակամարտության շրջաններում մարդկանց աշխատավարձ եւ կենսաթոշակ չեն վճարում, իսկ բանկերը միայն մասամբ են աշխատում:

ՄԱԿ-ի գնահատականների համաձայն, Ուկրաինայից հարկադրաբար տեղահանվել է 275.500 մարդ: Եվս 341 հազարը փախել են հարեւան երկրներ, նրանցից 300 հազարը՝ Ռուսաստան: Զեկույցի համաձայն, սեպտեմբերի 16-ի դրությամբ հակամարտության զոհ է դարձել առնվազն 3.219 մարդ, այդ թվում՝ 33 երեխա, 8.198 մարդ վիրավորվել է: Փաստաթուղթը, միաժամանակ, ընդգծում է, որ այս թվերը, հնարավոր է, չափազանց իջեցված են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ