News
Լրահոս
News
Հինգշաբթի
Օգոստոս 05
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա նիստում Սուրիկ Խաչատրյանը վերստին նշանակվում է Սյունիքի մարզպետ:

Կառավարության որոշման մեջ մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատվել է 2013թ. հունիսի 2-ին իր տան մոտ տեղի ունեցած ողբերգական միջադեպից հետո, երբ սպանվել էր գնդապետ Ավետիք Բուդաղյանը: Մինչ օրս Սուրիկ Խաչատրյանի որդին, որը մասնակից է եղել այդ միջադեպին, գտնվում է Հայաստանից դուրս, թեեւ դատարանը նրան ընդամենը որպես վկա է ճանաչել:

Սյունիքի նոր մարզպետ նշանակվեց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին՝ Վահե Հակոբյանը, որն էլ սեպտեմբերի 4-ին սեփական դիմումի համաձայն ազատվեց աշխատանից եւ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝  նշանակվեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետի պաշտոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել