ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքy (ԱՄՆ) եւ Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդիարովի հետ քննարկել են երկու երկրների ղեկավարների միջեւ Փարիզում կայանալիք հանդիպման նախապատրաստությունները: ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկյացուցիչ Անջեյ Կասպշիկը եւս ներկա է եղել հանդիպմանը:

Փարիզում կայանալիք հանդիպման ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ծրագրում են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ելակետային տարրերի շուրջ երկխոսությունը: Համանախագահները հույս են հայտնել, որ նախագահները արդյունավետ քննարկումներ կանցկացնեն՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին առաջընթաց ապահովելով: Պիեռ Անդիոն մասնակիցներին տեղեկացրել է նախատեսվող հանդիպման օրակարգում հնարավոր ներառվելիք հարցերի մասին:

Միջնորդները նաեւ հանդիպել են ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուրկհալթերի հետ: Նրանք Բուրկհալթերին Սոչում եւ Ուելսում կայացած նախագահների վերջին հանդիպումների մասին հաշվետվություն են ներկայացրել եւ հաղորդել փարիզյան հանդիպման նախապատրաստությունների մասին: