Սյունիքում նախապատրաստվում են մեծ շուքով դիմավորել մարզպետի պաշտոնում վերանշանակված Սուրիկ Խաչատրյանին (Լիսկա)։

NEWS.am-ի տեղեկություններով՝ քաղաքապետարանն իր ենթակայության տակ գտնվող կառույցներին, այդ թվում՝ նախակրթարաններին, հրահանգել է մեկ մարդու պես այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ներկայանալ Գորիսի հայտնի Զանգերի մոտ եւ բարձր տրամադրությամբ դիմավորել իրեն։ Դպրոցների ուսուցիչներին նույնպես հրահանգվել է մասնակցել, ինչը դժգոհություն է առաջացրել ուսուցիչների շրջանում։

Այնուամենայնից, ուսուցիչները ստիպված են լինելու գնալ։ «Ո՞վ է գլխից ձեռք քաշել, որ չմանսակցի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ուսուցչուհիներից մեկը, որը չցանկացավ իր անունը հրապարակել։