News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Ստրասբուրգում կոչ է արել միջազգային իրավունքին  համապատասխան՝ հստակ  պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի եւ այդ երկրի նախագահի հանդեպ՝  պետականորեն քարոզվող հակահայության  համար։

Զոհրաբյանն իր ելույթում խոսել է Ադրբեջանում հայատյացության,  ռասիզմի եւ անհանդուրժողականության մասին։ «Այն, ինչ կատարվում է այսօր Եվրոպայում՝ ռասիզմի, անհանդուրժողականության եւ ատելության այս հաղթարշավը, ուղղակի զարհուրելի է։ Եւ մեր գործընկերները շատ ճիշտ թիրախ են ընտրել՝ առաջարկելով  մշակել հստակ ռազմավարություն՝ կանխելու ռասիզմն ու անհանդուրժողականությունը։ Միանշանակ համաձայն եմ զեկուցողների հետ, որ Եվրոպայում այլեւս խիստ հրատապ է դարձել ռասիզմի, ատելության եւ անհանդուրժողականության դեմ ոչ թե աստիճանական, այլ համալիր  ռազմավարական լուծումներ գտնելը։ Սակայն, հարգարժան գործընկերներ,  մեզ չի հաջողվի  կանխել ռասիզմի այս հաղթարշավը, եթե կոնկրետ եւ իրական քայլեր չձեռնարկենք ՝ պատասխանատվության ենթարկելու այն անձանց ու առաջին հերթին պաշտոնյաներին, ովքեր հենց իրենք են ռասիզմի եւ անհանդուրժողականության թիվ մեկ քարոզիչները»,- նշել է նա։

Զոհրաբյանի խոսքով, ընդամենը շաբաթներ առաջ, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի նախագահը, իր դեսպանների հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես հայտարարեց. մեջբերում եմ՝  «Ադրբեջանի նպատակը Հայաստանին պատանդ պահելն ու արնաքամ անելն է»։ Իսկ օգոստոսի 6-ի իր ելույթում, որը, ի դեպ, տեղադրված է Ալիեւի պաշտոնական կայքում, Ադրբեջանի նախագահը հայտարարել է՝  «Եթե հայկական ֆաշիստական պետությունը չհրաժարվի իր կեղտոտ քայլերից, ապա հայկական պետության գոյությունը հարցականի տակ կհայտնվի»։ Սրանք ընդամենը պատառիկներ են Ալիեւի եւ նրա կլանի հակահայ, ռասիստական ելույթներից ու կոչերից, որ հնչում են ամեն օր։

«Հիմա, հարգելի խորհրդարան, ի՞նչ է սա, եթե ոչ ԵԽ անդամ երկրի ղեկավարի կողմից ռասիզմի, ատելության պետականորեն ողջունվող քարոզ եւ հային գենետիկորեն թշնամի հռչակելու ազգային  ծրագիր։ Բերեմ եւս մեկ օրինակ։ Հունգարիայի իշխանությունների հետ հանցավոր համաձայնության արդյունքում Ադրբեջանին արտահանձնվեց հայ սպային կացնահարած մարդասպան Ռամիլ Սաֆարովը։ Ու եւս մեկ մեջբերում Ադրբեջանի նախագահից՝  «Ինձ չի հետաքրքրում, թե ո՞վ ինչ է ասում Սաֆարովին Բաքու վերադարձնելու հետ կապված։  Ես վերադարձրեցի ադրբեջացնի սպային եւ լավ արեցի»։ 

Իսկ այս օգոստոսի 8-ին Ադրբեջանում  դաժանորեն սպանվում է սահմանին մոլորված եւ գերի ընկած հայ երիտասարդ Կարեն Պետրոսյանը։ Ընդ որում՝ Կարենին նվաստացնելու ողջ տեսարանը ցուցադրվում է այդ երկրի թիվ մեկ լրատվամիջոցներով։ Իսկ հայ քաղաքացուն նվաստացումների ենթարկողներից մեկը ադրբեջանցի գեներալ Աքպերովն էր, ով  ՄԻԵԴ-ում անցնում էր իր հայրենակցին սպանելու գործով։ Այստեղ հնչած ցանկացած հայտարարություն գրոշի արժեք չի ունենա՝ եթե մենք չբարձրացնենք Եվրոպայի թիվ մեկ ռասիստներին  պատասխանատվության ենթարկելու հարցը»,-նշել է պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով. Հանդիպել են Անդրեասյանն ու Լոնգանգեն
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների…
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ...
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր (ֆոտո)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական…
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ