Պյատիգորսկի քաղաքային դատարանը սեպտեմբերի 30-ին որոշել է կալանքի տակ առնել Մինվոդիում զանգվածային կռվի գործով գլխավոր կասկածյալին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Դատարանի մամուլի ծառայության համաձայն՝ գործի հիմնական ֆիգուրանտներ Անդրանիկ Ցականյանը եւ Եվգենի Սմիրնովը 2 ամսով կալանավորվել են: «Այսօր կքննարկվի նաեւ երրորդ ֆիգուրանտի նկատմամբ խափանման միջոցի հարցը», - նշել է դատարանի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Մինվոդիի հիվանդանոցի ընդունարանում զանգվածային կռիվ էր տեղի ունեցել. 36 մարդ ներխուժել էին բուժհաստատություն եւ ծեծել ներսում գտնվող տղամարդուն՝ 31-ամյա Անատոլի Լարիոնովին: Վերջինս ավելի ուշ վախճանվել էր Պյատիգորսկի հիվանդանոցում: