Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը եւ խորհրդարանական չորս խմբերի ներկայացուցիչները որոշում են ընդունել նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնել՝ չնայած Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Կատալոնիայի կառավարությունը նաեւ որոշել է Սահմանադրական դատարանից պահանջել չեղյալ հայտարարել հարցումների մասին օրենքի եւ նոյեմբերի 9-ի հանրաքվեի մասին հրամանագրի գործողության դադարեցումը:
Հոկտեմբերի 3-ին Կատալոնիայի պաշտոնական տպագիր օրգանը դեկրետ է հրապարակել հանրաքվե անցկացնելու համար ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին: Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ այդ դեկրետը խախտում է ՍԴ-ի որոշումը, եւ դատական կարգով վիճարկվելու է դրա օրինականությունը:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Նախարարների խորհուրդը սեպտեմբերի 29-ին որոշում է ընդունել վիճարկել Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու մասին հրամանագրի օրինականությունը:





























