Ղազախստանի Սենատը ընդունել է «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին» օրենքը, հաղորդում է «Կազինֆորմ»-ը:
«Այս փաստաթուղթը կարեւոր նշանակություն ունի Ղազախստանի համար, քանի որ սահմանում է արտաքին տնտեսական քաղաքականության հիմքերը: Համաշխարհային տնտեսության աճի տեմպերի նվազման այս բարդ պայմաններում Ղազախստանը ԵՏՄ-ում անհրաժեշտ հիմք կստեղծի իր տնտեսության դիվերսիֆիկացիայի, աշխատանքի արտադրողականության բարձրացման, աշխարհի առավել մրցունակ 30 երկրների շարքում ընդգրկվելու համար»,-օրինագիծը ներկայացնելիս ասել է ազգային էկոնոմիկայի նախարար Երբոլաթ Դոսաեւը:
Նրա խոսքով՝ եվրասիական ինտեգրացիայի ներուժը բավական բարձր է: ԵՏՄ անդամ-երկրների տնտեսությունների համախառն ծավալը անցնում է 2,2 տրլն դոլարից:
Դոսաեւն ընդգծել է, որ Պայմանագրի առարկան բացառապես տնտեսական հակագործակցության հարցերն են:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 3-ին ստորագրել է ԵՏՄ մասին պայմանագրի վավերացման օրենքը:



























