Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել է Ռոստովում ուսումնավարժանքների մասնակցող զորքերը վերադարձնել մշտական տեղակայման վայրեր: Այս մասին գրում է ՈՒՆԻԱՆ-ը:

Աղբյուրի տվյալներով՝ Պուտինը դա հանձնարարել է հոկտեմբերի 10-ին, Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցությունից հետո պաշտպանության նախարարի հետ կայացած հանդիպմանը: «Նախարարը Գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցեց Հարավային ռազմական շրջանում անցկացվող ուսումնավարժանքների ամառային փուլի ավարտի մասին»,- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

«Զեկույցի արդյունքներով Պուտինը հանձնարարել է սկսել զորքերը վերադարձնել մշտական տեղակայման վայրեր»,- ասել է Պեսկովը եւ հավելել. «Ընդհանուր առմամբ՝ խոսքը 17.600 զինծառայողների մասին է, ովքեր Ռոստովի մարզում ամառային ուսումնավարժանքներ էին անցնում»: