Բոլիվիայի քաղաքացիները հոկտեմբերի 12-ին ընտրում են նախագահի, վարչապետի, ստորին պալատի պատգամավորների ու սենատորների: Այդ մասին հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Նախագահի պաշտոնի համար, աղբյուրի տվյալներով, պայքարում է հինգ թեկնածու: Առաջատար է համարվում երկրի գործող նախագահ Էվո Մորալեսը: Բոլիվիայի օրենսդրությունը, նշում է աղբյուրը, թույլ է տալիս նախագահին ընտրվել անընդմեջ երկու ժամկետից ոչ ավելի: Սակայն եթե Մորալեսը բավական քանակությամբ ձայն հավաքի, արդեն երրորդ անգամ կդառնա երկրի նախագահ:
Երկրում անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ գործող նախագահի օգտին է պատրաստ քվերակել ընտրողների 60 տոկոսը: Հաղթանակի դեպքում Մորալեսը խոստանում է շարունակել պայքարն աղքատության դեմ, նոր աշխատատեղեր ստեղծել, ինչպես նաեւ ամեն ինչ անել Հարավային Ամերիկայի ամենաաղքատ պետություններից մեկի տեխնիկական, գիտական անկախության համար:



























