Քուվեյթը նավթի գնի եւս 14%-անոց անկում է կանխատեսում, քանի որ OPEC-ի երկրներում նավթի արդյունահանման կրճատման հնարավորություն չի տեսնում: Այդ մասին գրում է «Փրայմը»՝ վկայակոչելով Քուվեյթի նավթի նախարար Ալի ալ-Օմաիրային:

 «Նվազեցումը կկանգնի բարելի դիմաց 76-77 դոլար մակարդակում», գործակալությունը վերբերում է նախարարին:

Հոկտեմբերի 13-ին բարելի դիմաց Brent տեսակի նավթի արժեքը Լոնդոնում կազմում է 88,4 դոլար: Երեք ամսվա ընթացքում գնանշումը 20%-ով նվազել է:

Նավթի համաշխարհային շուկայում իրավիճակը քննարկելու համար Վենեսուելան OPEC-ի անհապաղ արտակարգ նիստի գումարում է պահանջել:

Աղբյուրը հիշեցնում է, որ OPEC-ի պարբերական նիստը նախատեսված է նոյեմբերի 27-ին: