Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Վրացյան փողոցից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որը մեկ շաբաթ առաջ Սարյան փողոցի թիվ 22 շենքի մոտից բացահայտ հափշտակել էր 1991 թ. ծնված Գեւորգ Ա.-ի բջջային հեռախոսը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե Գեւորգ Ա.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել եւ հրաժարվել է հաղորդում տալուց:
Կատարվում է քննություն: