News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հաստատեցին կիրակի օրը կայացած խնջույքի մասին լուրը: ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իսկապես կիրակի օրը ԲՀԿ-ականները հավաքվել են Աբովյանի «Լճեր» ռեստորանում, հավաքին հրավիրված են եղել ԲՀԿ անդամներ Տիգրան Ուրիխանյանը, Աբրահամ Մանուկյանը, ովքեր սակայն չեն մասնակցել:

Հավաքին հրավիրված է եղել եւ մասնակցել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին: Ի դեպ, Տիգրան Ուրիխանյանը հրաժարվել էր ԲՀԿ մամուլի խոսնակի պաշտոնից, ինչպես նաեւ վերջերս տեղեկություններ են տարածվել, որ նա նախաձեռնել է «Քաղաքացիական շտաբ» անունով կազմակերպության ստեղծմանը:

Նշենք, որ NewsBook-ի տեղեկություններով` անցած կիրակի օրը ԲՀԿ քաղաքական խորհրդի նախագահի տեղակալ Վարդան Վարդանյանին պատկանող «Լճեր» ռեստորանային համալիրում ԲՀԿ խմբակցությունը խնջույք է կազմակերպել: Խնջույքին մասնակցել են խմբակցության բոլոր այն պատգամավորները, ովքեր կուսակցությունից հեռանալու դիմում չեն ներկայացրել` բացառությամբ Տիգրան Ուրիխանյանի և Աբրահամ Մանուկյանի:

Ի դեպ, ԲՀԿ խմբակցության խնջույքին մասնակցել է նաև հենց նույն օրը Երևան ժամանած Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկին: Վերջինիս իրենց խնջույքին հրավիրել է Նաիրա Զոհրաբյանը, ով հրաշալի հարաբերություններ ունի Չարնեցկու հետ: Ի դեպ, Չարնեցկին Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի անդամ է, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այդ դաշինքի անդամ կուսակցություն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով այսօր հրավիրվել է կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ.Իվետա Տոնոյան
Այսօր ժամը 22:30-ին հրավիրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի արտահերթ հրատապ նիստ…
Տեղի է ունցել ՀՅԴ-ԱԺՄ հանդիպումը
Կողմերը համակարծիք են եղել, որ միասնական օրակարգի ձեւավորումն ուղղված է լինելու ապագայի քաղաքականության մշակմանը եւ այլընտրանքային օրակարգ առաջարկելուն...
Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը պառակտվում է. հիմնադիր 5 ուժ որոշել է առանձնանալ
«Հայկական վերածնունդ» կուսակցության հիմնադիր 8 կուսակցություններից 5-ը որոշում են կայացրել առանձնանալ...
Մեկ-մեկ էլ թող ծեծեն, ի՞նչ է պատահել. «Ծառուկյան» դաշինքի պատգամավորը դեմ է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքին
Եթե խանգարվում է դա, դառնում ենք միասեռական, ու էդ եվրոպական արքուբարքը գալիս է էստեղ….
«Երկիր Ծիրանին» լքած ավագանու անդամները չեն բացառում համագործակցությունը նաեւ ՀՀԿ-ի հետ
Աշխատանքը դեռ առջեւում է, էժանագին շոուներին մասնակցելը մերը չէ…
Րաֆֆի Հովհաննիսյան․ՕՐՕ դաշինքի ուժերը կորոշեն՝ միասին հանդես գալ, թե առանձին
Ես շատ կցանկանայի, որ Գագիկ Ծառուկյանը չլքեր Ազատության հրապարակը մի քանի տարի առաջ, երբ կար հնարավորություն փոխել իրավիճակը, բայց դա նրա որոշումն էր․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ