News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն անորոշ եւ խուսափողական եզրակացություն է պատրաստել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որով առաջարկվում է հունիսի 29-ը նշել որպես «Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օր»։

«ՀՀ օրենքով ամրագված կարգով նշվում է Երկրապահի օրը` մայիսի 8-ը: Սակայն անհայտ կորած ազատամարտիկներին հարկավոր է  այլ կարգավիճակով դասակարգել, քանի որ նրանց կարգավիճակը, ըստ էության, տարբերվում է կենդանի կամ զոհված ազատամարտիկների կարգավիճակից, հետեւաբար նաեւ սխալ է նույնացումը հայրենիքի պաշտպանության համար նահատակված կամ մահացած զինվորների կարգավիճակի հետ: Անհրաժեշտ է  ՀՀ օրենսդրությամբ ու ելնելով անհայտ կորած զինվորների  վերաբերյալ Ժնեւյան կոնվենցիայի հիմնադրույթներից` «անհայտ կորած ազատամարտիկի» կարգավիճակին համապատասխան հիշատակի օր ամրագրել «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում»,- կառավարությանն ուղղված նամակում նշել են «Ժառանգություն» խմբակցության անդամները։

Ի պատասխան՝ կառավարությունը նշել է, որ մշակվել է տոների եւ հիշատակի օրերի մասին օրենքի նոր նախագիծ ու «Ժառանգության» անդամներին խորհուրդ է տվել ձեռնպահ մնալ ներկայացված նախագծի քննարկումից եւ դրան անդրադառնալ կառավարության կողմից ներկայացվելիք նախագծի քննարկումների համատեքստում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահի ընտրությունների համար գրանցվել է չորս կին
Չորս կին գրանցվել է Իրանի նախագահի ընտրություններին մասնակցելու համար...
Գրանցվել է Իրանի նախագահի առաջին թեկնածուն
Նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման մեկնարկի մասին հինգշաբթի օրը հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Ահմադ Վահիդին...
Կինոռեժիսոր Մոհամմադ Ռասուլոֆը, 8 տարվա ազատազրկման դատապարտվելով, Իրանից փախել է Եվրոպա
Պետք է ընտրություն կատարեի բանտի և Իրանից հեռանալու միջև…
Իրանում կայացել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը
Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ...
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Իրանում խորհրդարանական ընտրություններ են
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին իր համաքաղաքացիներին կոչ է արել քվեարկել՝ այս քվեարկությունը համարելով որոշիչ երկրի հետագա ճակատագրի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ