News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում դեռեւս 3300 փախստական ընտանիք բնակարանի կարիք ունի: Այս մասին ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի երեւանյան գրասենյակի ղեկավար Դամթյու Դեսալեյնեի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նա  կարեւորել է Ադրբեջանից հայ փախստականների եւ իրաքահայ փախստականների նկատմամբ ցուցաբերված եւ շարունակվող աջակցությունը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից, ՀՀ Ազգային ժողովի նախագահը մտահոգիչ է համարել մինչեւ օրս ԼՂ-ում փախստականների անտեսվածության հարցը ՄԱԿ-ի, եւ մասնավորապես, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի կողմից, որը լիազորված է իր մանդատով օժանդակություն ցուցաբերել փախստականներին` առանց սպասելու հակամարտությունների քաղաքական լուծումներին:

Հ. Աբրահամյանն առաջարկել է Ազգային ժողովի հետ իրականացնել տեխնիկական աջակցության ծրագիր, հատկապես որ խորհրդարանն ավելի լայն հնարավորություն ունի  անդրադառնալ հասարակության, այդ թվում եւ փախստականների խնդիրներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ