News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավետիսյանների սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչները միջնորդություն են ներկայացրել՝ դատահոգեբանական-հոգեբուժական փորձաքննության ենթարկելու գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժշողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ հույս չունեն՝ հայկական կողմն իրական եզրակացություն կտա:

«Ռուսական ռազմաբազայում տեղի ունեցած դատավարության ժամանակ ակնհայտ էր, որ Պերմյակովը խնդիրներ ունի, մինչդեռ փորձաքննության եզրակացության համաձայն՝ նա լիովին առողջ է: Այս եզրակացությունը, սակայն, իրականության չի կարող համապատասխանել. անձը չի կարող իր սեփական դատին քնել-զարթնել, ամբողջ ընթացքում մեջքով նստել դահլիճին եւ ոչ մի անգամ չշրջվել»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե Պերմյակովն ագրեսիվ չի եղել, ուրեմն լուրջ դրդապատճառներ է ունեցել 7 անձի սպանելու համար: Այս վարկածի հաստատման դեպքում հայկական կողմը պետք է պարզի այդ դրդապատճառները:

Փաստաբան Երվանդ Վարոսյանի համար էլ կասկածելի էր Պերմյակովի իներտությունը:

Նշենք, որ օգոստոսի 12-ին ռուսական կողմը դասալքության համար Պերմյակովին դատապարտել է 10 տարվա ազատազրկման:

Հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների սպանության գործը քննելու է հայկական կողմը: Նյութերն արդեն տրամադրվել են Հայաստանի Քննչական կոմիտեին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ