Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ռուսաստանցի իր գործընկեր Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել՝ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը հայկական արդարադատությանը փոխանցելու համար: Վերջինին կասկածում են Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Պերմյակովի դեմ հարուցված քրեական գործը հայկական արդարադատությանը փոխանցելու համար»,- Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն ասել է մեր երկրի ղեկավարը: